«Գորիսի Բժշկական Կենտրոն»-ը հիմնադրվել է 1928թ-ին: Հիմնադրման օրվանից այն համարվել է տարածաշրջանի առաջատար կլինիկաներից մեկը: «Գորիսի Բժշկական Կենտրոն»-ի կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը պայմանավորված են նրա աշխարհագրական դիրքով: Դա ապացուցվել է ինչպես 1991-1994թթ –ի այնպես էլ 2016 և 2020թթ-ի Արցախյան պատերազմների ժամանակ, երբ «Գորիսի Բժշկական Կենտրոն»-ը ծառայել է որպես առաջին թիկունքային հոսպիտալ՝ ընդունելով հազարավոր վիրավորներ:
2010թ-ից շահագործման է հանձնվել բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը, որը Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել և հագեցվել է ժամանակակից սարքավորումներով:
Բժշկական կենտրոնը իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:
Հիվանդանոցային մասնաշենքում գործում են վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն, հեմոդիալիզային և ախտորոշիչ բաժանմունքները: Իրականացվում են տարեկան միջին թվով 580-600 ծննդալուծում, 750-800 վիրահատական միջամտություններ և սպասարկվում են մոտ 5000 այցելուներ: Կատարվում են պլանային, շտապ և անհետաձգելի ընդհանուր վիրաբուժական, վնասվածքաբանական, ուրոլոգիական, անոթային, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձա-գինեկոլոգիական վիրահատություններ՝ ընդ որում էնդոսկոպիկ:
2019թ-ի ապրիլ ամսից «Գորիսի Բժշկական Կենտրոն»-ի տնօրեն է հանդիսանում Դավիթ Բենիկի Մաշուրյանը, ով ջանք ու եռանդ չի խնայում բժշկական կենտրոնի զարգացման և տարածաշրջանում առաջատարի կարգավիճակը պահելու ու զարգացնելու համար: